Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Երբ և ինչպես պետք է գազար ուտել

Երբ և ինչպես պետք է գազար ուտել

Գազարը պարունակում է  օրգանիզմի համար շատ կարևոր հանքանյութեր. կալիում, երկաթ, ֆոսֆոր, մագնիում, կոբալտ, պղինձ, յոդ, ցինկ, քրոմ, նիկել, ֆտոր և այլն:


Այն պարունակում է նաև կարոտին, որը մարդու օրգանիզմում հայտնվելով՝ վերածվում է Ա վիտամինի: Ընդ որում, եթե գազարն օգտագործում ենք թթվասերի կամ մայոնեզի հետ, ապա  վերարտադրված Ա վիտամինն ավելի արդյունավետ է դառնում:


Վիտամին Ա-ն անհրաժեշտ է աչքերին, թարմ է պահում  մաշկը և լորձաթաղանթները:

 

Թարմ գազարը կամ գազարից պատրաստված կերակուրները և հատկապես գազարի հյութն օգտագործվում է որպես բուժիչ սնունդ և օգտագործվում հիպո և Ա ավիտամինոզի դեպքում, լյարդի, սրտանոթային համակարգի, երիկամների, ստամոքսի, սակավարյունության, հանքանյութերի նյութափոխանակության խախտումների հիվանդությունների դեպքում: Հում կամ եփած գազարի խյուսը լավ ազդեցություն ունի հաստ աղիքի բորբոքման դեպքում: Հում գազարի հյութն արդյունավետ է խոցի և քաղցկեղի գոյացությունների դեպքում:


Այս բանջարեղենը, բոլոր հատկանիշներից զատ, ունի նաև հակամանրէական հատկանիշներ, դրանում պարունակում են ֆիտոնցիդներ, որոնք նվազեցնում են բերանի խոռոչի մանրէների քանակը: Իսկ եփած գազարը բուժում է չարորակ ուռուցքները, աղիքային դիսբակտերիոզը, երիկամների բորբոքումը: Հարբուխի դեպքում ևս շատ օգտակար է. մի քանի կաթիլ գազարի հյութը  կարելի է պարզապես կաթացնել քթի մեջ:

Սկզբնաղբյուր. lady.mail.ru
Թարգմանությունը. mediainform.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ